Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն

Helicobacter pylori (պիլորուսի հելիկոբակտեր). armeniamedicalcenter.am

Helicobacter pylori (պիլորուսի հելիկոբակտեր). armeniamedicalcenter.am

Պիլորուսի (փական կամ սեղմակ ստամոքսի և տասնեկումատյնա աղու միջև) հելիկոբակտերը (ՊՀ) մանրէ է, որը վարակում է ստամոքսի և 12-մատնյա աղու տարբեր հատվածները, առաջացնում գաստրիտ, խոց, քաղցկեղ:

Վարակումն այդ մանրէով հիմնականում տեղի է ունենում ընտանիքներում. վարակը կարող է փոխանցվել սպասքի, անձնական հիգիենայի, դիմահարդարման պարագաների, թքի և այլ արտադրությունների միջոցով:

Քանի որ վարակը կրողներ են նաև տնային կենդանիները (շուն, կատու), պետք է նրանց հետ շփվելիս պահպանել հիգիենայի կանոնները:

Կան որոշ վիճակներ, երբ անհրաժեշտ է անպայման առկա մանրէն վերացնել օրգանիզմից, դրանք են.

  • նախկինում տարած կամ ներկայում առկա ստամոքսի կամ 12-մատյա աղու խոցային հիվանդությունը,
  • ստամոքսի լիմֆոման,
  • Ատրոֆիկ /աուտոիմուն/ գաստրիտ
  • ժառանգականության մեջ (մայր, հայր, եղբայներ, քույրեր) քաղցկեղի առկայություն,
  • դիսպեպսիա (ստամոքսի հետ կապված գանգատներ),
  • բուժառուի ցանկությունը:


Բուժումը

Անհրաժեշտ է խուսափել ինքնաբուժումից, դիմել թերապևտի և կատարել նրա նշանակումները:

Եթե նախկինում բուժման կուրսը 7-10 օր էր, ներկայում տևում է մինչև 14 օր: Բուժմանը զուգահեռ ցանկալի է օգտագործել պրոբիոտիկների խմբի պատրաստուկներ (էնտերոլ, էնտերոժերմին և այլն):

Վերջին ուղեցույցների համաձայն, խորհուրդ է տրվում բուժումից հետո անցկացնել ՊՀ-ի ստուգողական էրադիկացիա: Դա իրականացվում է տարբեր եղանակներով. գաստրոսկոպիա` բիոփսիայով, շնչառական թեստ, ինչպես նաև՝ կղանքում ՊՀ հակամարմինների որոշում:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ